ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան
Սեպտեմբեր 30 19:51 2024

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ 

 

Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետը պաշտոնական այցով ավելի վաղ Իրանում էր, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ղեկավարության հետ։ 

 

Նշենք՝ Միշուստինը վաղը՝ հոկտեմբերի 1-ին, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։

 

«2024 թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրականության մեջ՝ չորս ազատություններն ապահովելու հրամայական» թեմայով»,- ասվում է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Նիստի ընթացքում ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն

 

 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական հարցեր։