Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը


Վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը
Սեպտեմբեր 30 11:44 2024

Tehran Times-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, պաշտոնապես մեկնարկել է Իրան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար մաքսային ընթացակարգերի կրճատմանն ու անդրսահմանային ուղեւորությունների արագացմանն ուղղված ծրագիրը:

«Արաս» ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, որ քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet de Passages կոնվենցիային, այսուհետ վերանում է հայկական պետհամարանիշներով Իրան մուտք գործելու խնդիրը:

Հայաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են ձեռք բերել Carnet de Passages կամ մաքսային տարանցման փաստաթուղթ իրենց տրանսպորտային միջոցների համար, ինչը նրանց թույլ կտա նվազագույն ուշացումով մուտք գործել Իրան:

Նա շեշտել է, որ հայկական պետհամարանիշներով մեքենաներին Իրան մուտքի թույլտվությունը կխթանի զբոսաշրջությունը: