Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտնում է Բեյրութին Իսրայելի հարվածի հետևանքով շարժման երեք առաջնորդների մահվան մասին, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ ականատեսներից մեկը «ՌԻԱ Նովոստ»-ին հայտնել էր, որ իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութ քաղաքի Կոլա շրջանում գտնվող բնակելի շենքին:
«Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտնում է, որ իր երեք առաջնորդները սպանվել են Բեյրութին իսրայելական հարձակման հետևանքով», - ասվում է Reuters-ի հաղորդագրության մեջ: