Բաղրամյան - Մոսկովյան խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն


Բաղրամյան - Մոսկովյան խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Սեպտեմբեր 27 23:22 2024

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Ս.թ. սեպտեմբերի 28-ից   Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «ուղիղ»  ուղղություններով:

Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում գտնվող՝ Մաշտոցի պողոտայի հ.39 շենքի հարակից ճանապարհահատվածներում կազմակերպված հետիոտնային անցումները կհանվեն:
Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց՝  նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ»,  «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Ինչպես նաև, նշված խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»: