Կառավարությունը ներեց Ռուս-հայկական համալսարանի նկատմամբ հաշվարկված տուգանքը


Կառավարությունը ներեց Ռուս-հայկական համալսարանի նկատմամբ հաշվարկված տուգանքը
Սեպտեմբեր 26 12:42 2024

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց ներել Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության նկատմամբ հաշվարկված տուգանքը:

 Հիմնավորման մեջ նշվում է, որ համալսարանին անժամկետ,անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Երևանի Հ. Էմինի նրբանցք 4 և Երևան Հ. Էմինի փողոց 4 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքերը՝ հանրակրթական գործունեություն իրականացնելու ուսումնական նպատակների: Անհրաժեշտություն է առաջացել նշված  որոշման 2-րդ կետում կատարել փոփոխություն՝ համաձայն Համալսարանի կողմից ներկայացված նոր ներդրումային ծրագրի:

Բանն այն է, որ այդ ուսումնական մասնաշենքերում պետք է իրականացվի վերակառուցման, վերանորոգման և ամրացման աշխատանքներ, վերջինիս աշխատանքների համար ներդնելով  350,0 մլն դրամ՝ ուսումնական մասնաշենքերում  սպորտային տարածքների բարելավման, դպրոցում ժամանակակից ուսումնական, մասնագիտական և ռոբոտաշինական լաբորատորիաների, դպրոցում մասնագիտացված լսարանների ստեղծման նպատակով:   Սակայն Համալսարանի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները ժամանակացույցին համապատասխան պատշաճ կերպով չի իրականացվել:

 Համալսարանի ենթակայությամբ գործել է «Ուսմունք» դպրոց ՍՊԸ- ն , սակայն Համալսարանի երկու հիմնադիրների կողմից կայացվել է  համատեղ որոշում լուծարել «Ուսմունք» դպրոցը և դարձնել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում: Համալսարանում հանրակրթական ծրագրերի ուսուցումն անխափան կազմակերպելու և ներդրումային ծրագրում նշված աշխատանքները իրականացնելու նպատակով համալսարանի ղեկավարությունը նախարարություն է ներկայացրել 2024-2027 թթ. նոր ներդրումային ծրագիր:

Այս որոշումը համալսարանին կնձեռնի հնարավորություն նշված երկու մասնաշենքերում իրականացնելու վերակառուցման, վերանորոգման և ամրացման աշխատանքներ: