Էրեբունի վարչական շրջանում շարունակվում են բակային տարածքների և այգիների հիմնանորոգման աշխատանքները։ Հերթական բարեկարգումն իրականացվել է Սարի թաղի 7-րդ փող. հ. 66 մանկապարտեզի հետնամասում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Այգում տեղադրվել են՝ նոր խաղասարքեր, ռետինե հատակ, նստարաններ, աղբամաններ, արևային լեդ լուսատուներ, վերանորոգվել է մարզադաշտը և զրուցարանները։