Շաբաթ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, որը ձևավորել է վարչապետ Միշել Բարնիեն։
Կառավարության կազմում ներառվել է երկու հայ նախարար, հայտնում է armenews.com-ը:
Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, իսկ Բնակարանային տնտեսության նախկին նախարար Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։
«39 հոգուց բաղկացած աջակողմյան թիմը շատ երիտասարդ է և քաղաքական առումով ծանր քաշային գործիչների չի ներառում», - մեկնաբանել է Le Figaro-ն Բարնիեի՝ նախարարների պաշտոններում ընտրությունը: