Ռադիոլուրում կմնա միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը. Քոլոյան


Ռադիոլուրում կմնա միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը. Քոլոյան
Սեպտեմբեր 21 20:55 2024

Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Քոլոյանը News.am-ին հայտնել է, որ կարգադրել է հանել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը:

Հիշեցնենք՝ Հանրային ռադիոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լրատվական բաժնում՝ պատից կախել էր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։ Դա դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել, սակայն Քոլոյանը հայտարարել էր, թե չի հանելու թշնամական երկրները խորհրդանշող ժամացույցները։

Հաջորդ օրը ռադիոտան աշխատակիցները Բաքվի ցուցանակը փոխարինել էին Ստեփանակերտ ցուցանակով: