Մատենադարան է այցելել Կատարի «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթիի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Իմ քայլը հիմնադրամի հրավերով և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և Ձեռագրատուն։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարը, որի իրականացման արդյունքում շեշտակի կավելանա վերականգնված և թվայնացված արաբերեն ձեռագրերի քանակը, կկազմվի հավաքածուի ընդարձակ և լիարժեք ցուցակ։ Այս ամենը կնպաստի նաև արաբերեն ձեռագրերի՝ լայն գիտական շրջանառության մեջ ընդգրկելուն։
Գաղափարը մեծապես հետաքրքրել է պատվիրակությանը, և առաջարկվել է ծրագիրը քննարկել հոկտեմբերի 8-12-ը Մատենադարանում տեղի ունենալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում հրավիրված Կատարի ազգային գրադարանի տնօրեն, պետնախարար Համադ բն Աբդլազիզ ալ-Քուվարիի հետ։
Տնօրենը հյուրերին է նվիրել Մատենադարանի հրատարակությամբ լույս տեսած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը․ Տաթև» անգլերեն պատկերագիրքը