Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով


Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով
Սեպտեմբեր 18 22:22 2024
Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վերջին տարիներին մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: ԱՅդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 
 
 Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով:
 Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ: Գերեզմանատեղիների համար հատկացված տարածքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով ՀՈԱԿ-ը իրականացնում է սահմանազատման շինարարական աշխատանքներ:
 
 Փոփոխություններ են կատարվել գործող վճարովի ծառայություններում, գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով:



Ավելին՝ տեսանյութում։