Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն


Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն
Սեպտեմբեր 18 19:33 2024

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  59 տարեկան հասակում կյանքից հեռացել է 1990 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն խաղացող Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն։

Նա մի քանի տարի պայքարել է հաստ աղիքի քաղցկեղի դեմ։

Նախօրեին նախկին ֆուտբոլիստի ընտանիքը հայտնել էր նրա հոսպիտալացման մասին։ Սակայն ընդգծվել է, որ Սկիլաչին գտնվում է կայուն վիճակում և լավագույն բժիշկների սերտ հսկողության տակ։ 

Հիշեցնենք, որ Սկիլաչին կարիերան ավարտել է 1997 թվականին։ Նա հանդեսէ եկել իտալական այնպիսի թոփ-ակումբներում, ինչպիսիք են «Յուվենտուսը» և «Ինտերը»:  Նրան լայն ճանաչում է բերել 1990 թվականին կայացած աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի մեկնարկից առաջ նա նույնիսկ չէր դիտարկվում որպես Իտալիայի հավաքականի հիմնական հարձակվող, բայց փոխարինման դուրս գալուց հետո առաջին խաղում գոլի հեղինակ դառնալով՝ հետագայում ամրապնդվեց կազմում և վեց գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: Նրան անվանել են նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայի հավաքականի կազմում հարձակվողը վերջին անգամ խաղացել է 1991 թվականի սեպտեմբերի 25-ին: