Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա hшրձшկման տեղեկատվության իսկությունը․ ՀՀ Կառավարություն


Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա hшրձшկման տեղեկատվության իսկությունը․ ՀՀ Կառավարություն
Սեպտեմբեր 18 18:27 2024

Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության իսկությունը։

Այս մասին  Tert.am-ին հայտնեցին ՀՀ Կառավարությունից։

«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասված է հայտարարությնա մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում էր, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։

«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։