Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին


Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Սեպտեմբեր 18 15:06 2024

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։

 

«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

 

24News-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի աշխատակազմից, բայց հարցի վերաբերյալ արձագանք չեղավ։