Նորվեգիայում երիտասարդ էգ քարարծիվը հարձակվել է չորս մարդու վրա, այդ թվում՝ հազիվ քայլել սկսող աղջկա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Երբ թռչունը բռնել է մեկուկես տարեկան երեխային, Նա հանգիստ խաղում էր ֆերմայում: Փոքրիկ աղջկան օգնության է շտապել մայրը, Նա փորձել է պոկել դստերը արծվի ճանկերից։ Նրան հաջողվել է դա անել միայն հարևանի օգնությամբ։ Որոշ ժամանակ արծիվը վերադառնում էր՝ կրկին ցանկանալով վերցնել «որսը», մինչև փայտով մահացու հարված ստացավ։ Աղջկա դեմքին ու գլխին լուրջ վերքեր են մնացել։ Հիվանդանոցում կարեր դնելու կարիք է եղել։
Նշվում է, որ սովորաբար քարարծիվները որսում են աղվեսների և ոչխարների։ Ըստ BirdLife Norge-ի արծիվների փորձագետ Ալվա Օտտար Ֆոլկեստադի, ագրեսիվ թռչունը, հավանաբար,«վարքի խանգարում է ունեցել»: Հաղորդվում է, որ նույն հոգեկան հիվանդ բերկուտից տուժել է ևս երեք մարդ: