Վերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատի


Վերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատի
Սեպտեմբեր 16 23:54 2024

Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը:

Այդ պատճառով նշված Ժամանակահատվածում Երևանի ժամանակով առավոտյան 05:00-09:00 անցակետերը չեն աշխատի: