Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Նշենք, որ 7 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժից հետո զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։