Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա


Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է նետել դեպի Հարավային Կորեա
Սեպտեմբեր 14 19:37 2024

ԿԺԴՀ-ն շաբաթ օրը կրկին օդապարիկներ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ, որոնցում ենթադրաբար աղբ է եղել, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ ծառայությանը:

Գործակալությունը՝ հղում անելով հրամանատարությանը, պարզաբանում է, որ չորեքշաբթի Հյուսիսային Կորեան մոտ 20 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա՝ հավանաբար աղբով, սակայն նրանք չեն կարողացել հատել երկրների միջև «սահմանազատման գիծը»։