ТК-Прогресс ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հրաժարվել է ընդունել ՌԴ ՊՆ-ից միջոցների հափշտակության մեղքը։ Խոսքը 7,2 միլիոն ռուբլու մասին է։ Այդ մասին հայտնել են իրավապահ մարմիններից։
"Գործի նյութերի համաձայն՝ առաջին հարցաքննության ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչում են իրեն կասկածում, քանի որ բյուջետային միջոցները չի գողացել և ոչ մի հանցագործություն չի կատարել։
Մեղադրյալը նաև հստակեցրել է, որ չի պատրաստվում թաքնվել քննությունից։ Նրա խոսքով՝ կալանքի տեսքով միջոցը չափազանց խիստ է։
Հիշեցնենք՝ Կրասնոդարում ոստիկանները ձերբակալել էին գործարարին, որը կասկածվում է Կրասնոդարի բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտական հանրակացարանի վերակառուցման ժամանակ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մեջ։