Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Հորդառատ անձրևի հետևանքով, ինչպես նաև դիտահորերի չգործելու պատճառով, Երևանի որոշ հատվածներ Վենետիկն են հիշեցնում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ Վարդանանց փողոցի անցումը ամբողջությամբ պատված է ջրով, որտեղ մնացել են մի քանի ավտոմեքենաներ։
Օպերատիվորեն ժամանել են փրկարարներ ու պարեկներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են ավտոմեքենաները դուրս բերել անձրևաջրերի միջից։