Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկում


Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկում
Սեպտեմբեր 11 23:39 2024

Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ազգությամբ հայ բլոգեր Արթուր Մաշուրյանին։ Նա կրակ է բացել Վենևսկայա փողոցի գիշերային ժամանցի վայրերից մեկի մոտ: 

 Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, երիտասարդը կոնֆլիկտ է ունեցել պահակի հետ, որից հետո հրազենից կրակոցներ են հնչել։

Պարզվել է, որ ձերբակալվածը բլոգեր Արթուր Մաշուրյանն է, Instagram-ում նա գրեթե 60 հազար հետևորդ ունի: