Ես այստեղ եմ, որովհետև ինձ առաջարկվել է` դատական իշխանությունը պետք է հավատարմության երդում տա քաղաքական իշխանություններին. Հրայր Թովմասյան


Ես այստեղ եմ, որովհետև ինձ առաջարկվել է` դատական իշխանությունը պետք է հավատարմության երդում տա քաղաքական իշխանություններին. Հրայր Թովմասյան
Սեպտեմբեր 11 16:24 2024

Սա շախմատային խաղ է, և իմ դիրքը վատ է, որովհետև ես ո՞վ եմ, ամենաթույլ կողմն եմ, ամբաստանյալն եմ, բայց կարևոր չէ, թե դու ինչ դիրքում ես, կարևոր է, թե ինչ ֆիգուր ես։ Այս մասին դատարանում իր պաշտպանական ճառը հնչեցնելիս ասաց ՍԴ դատավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը

«Ես Հրայր Թովմասյանն եմ՝ պարզ, հասարակ, սովորական մի իրավաբան։ Ես այստեղ եմ շատ պարզ պատճառով ինձ առաջարկվել է արժանապատվությունս նվաստացնող գործընթաց, ինձ առաջարկվել է արդարադատության վրայով անցնելու գործընթաց, ինձ առաջարկվել է մեղսակից դառնալ մեր եկիրը ասիական, լատինամերիկյան և աֆրիկյան մի շարք երկրների ճանապարհով տանելու մասնակից դառնալու գործարք, մասնակից դառնալ պետության հիմքերի կազմաքանդմանն, անորոշությանն ու անկայունությանը:

Ինձ առաջարկվել է  մասնակից դառնալ մի վատ ավանդությի ներդրման՝ դատական իշխանությունը ամեն իշխանափոխությունից հետո երդում է  տալու քաղաքական իշխանություններին, կամ ամբողջությամբ փոխվելու է, պատասխանը եղել է՝ արժանապատվության ու արդարության հետ գործարքներ չեն կատարվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: