Ավարտվել է Թրամփ-Հարիս առաջին դեբատը. Մանրամասներ


Ավարտվել է Թրամփ-Հարիս առաջին դեբատը. Մանրամասներ
Սեպտեմբեր 11 10:15 2024

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.

«Ավարտվեց Թրամփ-Հարիս առաջին դեբատը։

Առանձնապես որևէ նոր և խորքային քննարկումներով դեբատն աչքի չընկավ: Ոչ Քարթեր-Ռեյգան, ոչ էլ Օբամա-ՄքՔեին դեբատներն էին:
 
Թրամփն, ինչպես միշտ, կոշտ էր իր խոսքում և ձևակերպումներում: Թիրախային և հետևողականորեն խփում էր դեմոկրատների թույլ տեղերին:
 
Հարիսը բավականին լավ էր պատրաստվել: Ամեն ինչ տեղում էր. ձիրք, դիրք, ժեստիկուլիացիա, մի քիչ արտիստիզմ, ինչպես վայել է հանրային խոսքին:
 
Հարցերից խուսափելն ու ոչ ուղիղ պատասխաններն էլ մեծ թիվ էին կազմում:
 
Ո՞վ հաղթեց: Դեմոկրատների կարծիքով Հարիսը, հանրապետականների կարծիքով՝ Թրամփը: Չեմ կարծում, թե այս դեբատների արդյունքում չկողմնորոշվածները կողմնորոշվեցին, կողմնորոշվածներն էլ ապակողմնորոշվեցին:
Այնպես չէր, որ անհետաքրքիր դեբատներ էին, բայց այնպես էլ չէր, որ պոպկորն-կոլայով նայելու բան կար»։