Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետության Սեգեժա քաղաքում շաուրմայից թունավորվել է 115 մարդ, որոնցից 48-ը երեխաներ են։
Թունավորվածների մոտ ախտորոշվել է միջին և ծանր ծանրության սալմոնելոզ։
Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցչության տվյալներով՝ դատարանը 60 օրով դադարեցրել է շաուրմայի իրացման օբյեկտի գործունեությունը։ Քաղաքի երեք ավագ դպրոցներում ուսումնական գործընթացը մինչև սեպտեմբերի 11-ը դադարեցվել է։