Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս


Բրյուսովի շե՞նքն են ուզում, լսել ենք, որ Խաչատուր Սուքիասյանին են առաջարկել. դասախոս
Սեպտեմբեր 9 15:36 2024

News.am-ը գրում է.

Պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը, ով 2002 թվականից է դասավանդում ԵՊՀ-ում քաղաքագիտության հիմունքներ, այս տարի նրա ժամերը խիստ կրճատել են՝ 14-ի փոխարեն թողնելով 2-ը։

«Ռեկտորի հետ խոսակցություն եղել է, ասել է՝ Աստծո սիրուն, դա ամբիոնի խնդիրն է»,-ասյօր՝ սեպտեմբերի 9-ին, ԵՊՀ-ի դիմաց հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գալստյանը:

«Օգտվելով առիթից՝ իմ երախտիքի խոսքերն եմ ասում այն ամբիոնի վարիչներին, որոնք դեռ դիմանում են ճշնումներին և իրենց դասախոսների ծանրաբեռնվածությունը, չնայած ընդդիմադիր գործունեությանը, ապահովել, և ամոթ ու պարսավանք այն դեկաններին ու վարիչներին, որոնք կոլւ են գնում ճնշումներ կամ սիրահոժար փորձում են արջի ծառայություն մատուցել»,-ասաց նա:

Խաչիկ Գալստյանն ասաց՝ իր համար ավելի սկզբունքային է անարդարությանը չհամակերպվելը, խոսքի ազատությունը, ակադեմիական ինստիտուտների ակադեմիական ազատությունն է։

Բրյուսովի համալսարանի դասախոս Նատալյա Խաչատրյան էլ ահազանգեց՝ ջարդ է կատարվում բուհում, պատահական մարդիկ որոշել են այդ բուհը ոչնչացնել։

«Երբ խոսում եմ պարոն Գյուրջինյանի մասին, մտքիս միայն Հերոստրատն է գալիս։ Նա Հին Հունաստանում չկարողացավ ոչ մի բանով պատմության մեջ մնալ, գնաց, այրեց Արտեմիսի տաճարը։ Հիմա այրում են Բրյուսովի տաճարը։ Դա անընդունելի է»,-ասաց բանադիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը՝ նշելով, որ չի ցանկանում իր մասին խոսել, իր ցավը բուհի հետ տեղի ունեցողն է։

Նրա խոսքով, ամեն ինչ արվում է, որ համալսարանը չհամապատասխանի բուհին ներկայացվող պահանջներին. «Հիմա ամենալավ մասնագետներից ազատվում են: Ծրագրերը փոքրացրել, խեղճացրել են:

Ո՞ւմ էր խանգարում Բրյուսովի ինստիտուտը: Շենքն եք ուզո՞ւմ, ինչի՞ համար: Լսել ենք, որ Խաչատւր Սուքիասյանին են առաջարկել, կամ գնել է արդեն: Ինքը կտրականապես հերքեց, մեզ մնում է միայն ենթադրություններ անել, թե քաղաքի կենտրոնում այդ գեղեցիկ շենքը ո՞ւմ է պետք, որ բվայրենի ձեւով ոչնչացնում են համալսարանը»»,- ընդգծեց նա:

Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը դատական կարգով բողոքարկել է Դավիթ Գյուրջինյանի՝ իրեն հեռացնելու մասին հրամանը։ Նրան հեռացրել սեպտեմբերի 19-ին, երբ արցախցի ուսանողների հետ Հանրապետության հրապարակում էր. «Երեկ նստել եմ, գրել անունները, ում Գյուրջինյանն ազատել է մեկ ու կես տարում։ 59 անուն հիշել, գրել եմ»,-ասաց նա։