Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել


Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյանը փակագծեր է բացել
Սեպտեմբեր 9 11:37 2024

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։

«Հայաստանի պատասխանը դրան արդեն հայտնի է, իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի, կան ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները, որոնց բոլոր խնդիրներով ՀՀ կառավարությունը զբաղվում է գերազանց ձևով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ասել է՝ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական ներկայացնել։

«Նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ  վրա ահռելի մեծ ճնշումներ են»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

Նա ասաց, թե Արցախի լուծարման փաստաթղթի մեջ Հայաստանի մասին իրողության հետ կապ չունեցող հիշատակում է եղել։

«Մենք պահանջել ենք, որ տեքստից դուրս գա»,- ասաց Սիմոնյանը՝ փակագծեր չբացելով։