Նալբանդյան գյուղում շուրջ մեկ ժամ առաջ, զինված բնակչին վնասազերծելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։
Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրութունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում կրակոցներ են հնչել, մեկ ոստիկան է սպանվել, եւս մեկը վիրավոր է: