Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։
Կենտրոնի տվյալների համաձայն՝ ստերգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 309 հազար բնակչություն ունեցող Բենգկուլու քաղաքից 184 կմ հարավ-արևել, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ցունամիի սպառնալիք նույնպես չի հայտարարվել։