Բիշքեկի Մանաս օդանավակայանից մարդկանց տարհանել են ռումբի մասին ահազանից հետո, հայտնում է 24.kg լրատվական գործակալությունը։
Sputnik Ղրղզստանը հրապարակել է կադրեր, որտեղ պատկերված է, թե ինչպես է ամբոխը ճամպրուկներով կանգնած օդանավակայանի մուտքի մոտ։
Թռիչքների գրանցումը կասեցվել է, սակայն ինքնաթիռները սովորականի պես վայրէջք ու թռիչք են իրականացնում։ Ռումբի մասին տեղեկություն է ստացվել տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում: