Հաստատված չէ, թե Արմավիրում մահացած քաղաքացիները վարակված են եղել «Նեղոսի տենդով». ԱՆ


Հաստատված չէ, թե Արմավիրում մահացած քաղաքացիները վարակված են եղել «Նեղոսի տենդով». ԱՆ
Սեպտեմբեր 4 17:22 2024

Այսօր «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», տեղեկատվությունը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։