Վրաստանը պատրաստակամ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում


Վրաստանը պատրաստակամ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում
Սեպտեմբեր 4 10:08 2024

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ կիսվելով ԵՄ-ին ինտեգրվելու փորձով։ Այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԺ մամուլի ծառայությունից։ 

 Նա նաև նշել է Վրաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: