Սեպտեմբերի 1-ին, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներն իրենց երեխաներին ճանապարհել են դպրոց, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել՝ նոր ուսումնական տարվա առթիվ:
Երգիչ Միհրան Ծառուկյանն ու երգչուհի Արփի Գաբրիելյանն իրենց որդուն՝ Ռոբին ճանապարհել են դպրոց և լուսանկար հրապարակել ինստագրամում:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը որդուն՝ Մոնթեին առաջին անգամ ճանապարհել է դպրոց:
«Բարի երթ»,- լուսանկարներին կից գրել է նա:
Որդուն առաջին անգամ դպրոց է ճանապարհել նաև պարուսույց Վիկա Մարտիրոսյանը: