Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և Կիևի մարզում օդային ռմբակոծման ազդանշանի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական «Зеркало недели»-ին։
«Հաղորդում են Կիևում պայթյունների մասին»,- գրել է պարբերականն իր թելեգրամյան ալիքում։
Ավելի ուշ հաղորդվել է, որ ուկրաինական մայրաքաղաքում պայթյունները կրկնվել են։ Բացի այդ, պարբերականի տվյալներով պայթյուններ են որոտացել նաև Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում և Խարկովում։ Ընդ որում՝ Խարկովում մի քանի ժամում երրորդ անգամ է հաղորդվել պայթյունների մասին։
Հաղորդվում է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։