Տավուշի մարզում 19-ամյա զինծառայողի են դանակահարել. shamshyan


Տավուշի մարզում 19-ամյա զինծառայողի են դանակահարել. shamshyan
Սեպտեմբեր 1 12:26 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի աջ կեսի հետին պատի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սարդարյանը։

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ  բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Վիգեն Բ․-ն է։ 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։