Ոչ մի բանից չվախենաք. այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերшնш․ Բագրատ Սրբազանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց


Ոչ մի բանից չվախենաք. այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերшնш․ Բագրատ Սրբազանը Գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց
Սեպտեմբեր 1 11:47 2024

Բագրատ Սրբազանը գիտելիքի օրվա առիթով այցելել է Կիրանց ու շնորհավորել երեխաներին։

«Դուք մեր սիրո ու աղոթքների մեջ եք, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, որովհետև դուք գտնվում եք մեր պետության առաջնագծում։

 

Մաղթանքս է, որ ձեր աղոթքով, ձեր սիրով, ձեր կամքով, ձեր լուսավոր ներկայությամբ մենք կարողանանք մեր երկիրն ազատագրել։

 

Աստված զորացնի ձեզ, ու դուք մեծանաք արժանապատիվ, պատվով, Աստված սիրող մարդիկ։

Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։

Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու։

Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանակ»,– ասել է Սրբազանը։