Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Սիմֆոնիկ Երևան» ծրագրի առաջին օրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց Հանս Ցիմմերի՝ կինոֆիլմերի և մուլտֆիլմերի հայտնի ստեղծագործությունները: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց՝ դասական երաժշտարվեստը բացօթյա ձևաչափով ներկայացնելը քաղաքում ձևավորում է յուրօրինակ մշակույթ և տարեցտարի դառնում ավանդական:
Վաղը Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: