Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք


Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք
Օգոստոս 30 18:57 2024

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք:

Նշվում է, որ 17 դեպք գրանցվել է օգոստոսի 24-30-ն ընկած ժամակահատվածում: