SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գումարտակի կրտսեր պարեկի մոտ կասկած է առաջացրել, ինչի համար էլ այն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն տեղում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ լցված հաշիշի յուղ թմրամիջոցին նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը 12.68 գրամ և մեկ հատ «BROWNING S.A. FABRIQUE NATIONALE HERSTAL» տեսակի և մոդելի 9.19 մմ տրամաչափի մարտական ատրճանակորի փամփշտատուփի մեջ առկա է եղել 12 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քնչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և դրա շրջանակներում ավտոմեքենայի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Խորեն Ա.-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված զենքը եղել է ոսկեջրած, և այն Խորեն Ա.-ին է տրվել Արցախի Հանրապետության նախագահի կողմից:
Հայտնաբերվել է ոսկեջրած ատրճանակ, իսկ կասկածյալը ձերբակալվել է. ատրճանակը տրվել էր Արցախի նախագահի կողմից


Լրահոս
Ինչ են հայտարարագրել ապագա դեսպանն ու նրա ծնողները
22
Օգոստոս,
2025 23:32
Մ-20 ԱԱ․ Յուրիկ Մխիթարյանը պարտվեց եզրափակիչում
22
Օգոստոս,
2025 23:13
«Նիկոլի օրը օր չի՝ առանց ստի»․ Ռուբեն Մխիթարյան
22
Օգոստոս,
2025 22:59
Մի քանի ինտենսիվ դատերից հետո «Սրբազան պայքարի» գործով դատավարությունը կշարունակվի 2 շաբաթից
22
Օգոստոս,
2025 22:37
Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
22
Օգոստոս,
2025 22:05
Վտանգված է մեր Հռչակագիրը, շուտով թիվ 1 ահաբեկիչն այն դուրս կդնի Սահմանադրությունից
22
Օգոստոս,
2025 21:49
Վիճաբանություն՝ Արզական գյուղում. բժիշկները պայքարում են 25-ամյա երկու տղաների կյանքի համար
22
Օգոստոս,
2025 21:33
Հայկ Հովհաննիսյա՛ն, Ձեր ձեռքն արդարի արյան մեջ է․ Բագրատ Սրբազան
22
Օգոստոս,
2025 21:12
Այս իշխանության առաջին թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
22
Օգոստոս,
2025 20:51
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սրբազան պայքարի» գործով դատավարությանն ...