Հայաստանում բանտարկված Իրանի 5 քաղաքացի փոխանցվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը:
Այս մասին հայտնում է IRNA–ն:
Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցվել են երկու երկրների միջև Դատապարտված անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից հետո:
Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցվել է Իրանին: