Թուրքիայի Այդըն քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության նախկին աշխատակից Մահիր Մամեդովի դին։ Տղամարդու մահվան պատճառը դեռ պարզված չէ։Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Լրագրողները պարզել են, որ Մամեդովը կնոջ ու որդու հետ երեք օր առաջ է ժամանել Թուրքիա՝ արձակուրդն անցկացնելու համար։ Օգոստոսի 27-ին կինն ու որդին գնացել են զբոսնելու, իսկ երբ վերադարձել են սենյակ, Մամեդովը անշարժ պառկած է եղել հատակին։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը արձանագրել է նրա մահը։