«Ամերիկայի ձայն»․ ԱՄՆ նախագահի ու փոխնախագահաի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները շարունակում են նախընտրական թեժ պայքարը։ Հարիսի թիմը հայտարարել է նախընտրական նվիրատվությունների նոր՝ ռեկորդային թվի մասին:
ԱՄՆ փոխնախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Ջեյ Դի Վենսը վերահաստատել է նախագահի իրենց թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իրենց վարչակազմը նպաստվոր մոտեցում կցուցաբերի «կանանց և նրանց վերարտադրողական իրավունքների պաշտանության [հարցում]»:
Մինչ ԱՄՆ Կոնգրեսի որոշ հանրապետականներ շարունակում են իրենց ջանքերը երկրում աբորտներն արգելելու ուղղությամբ՝ NBC-ի հետ զրույցում Վենսը խոսել է այն մասին, թե արդյոք Թրամփը վետո կկիրառի նման օրենսդրության նկատմամբ, եթե վերադառնա Սպիտակ տուն:
«Կարծում եմ, նա կանի այդ։ Հստակ ասաց, որ կանի»,- նշել է Վենսը:
Իր հերթին՝ ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի դեմոկրատների թեկնածուները՝ Քամալա Հարիսն ու Թիմ Ուոլցը զգուշացնում են, թե Թրամփի նախագահության օրոք կանանց վերարտադրողական իրավունքների մասին կարելի է մոռանալ: