Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեր մարզի ևս 5 բնակիչ վիրավորվել է», - գիշերն իր Telegram ալիքում գրել է նահանգապետը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այդ փորձը կասեցվել է։
«ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում, երկուսը՝ Կուրսկի», - գրել է գերատեսչությունն իր Telegram ալիքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։