Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնեցիների պարը» արձանախումբը․ այգու բացումը կլինի սեպտեմբերին


Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնեցիների պարը» արձանախումբը․ այգու բացումը կլինի սեպտեմբերին
Օգոստոս 26 11:13 2024

Մերգելյանի այգում շինաշխատանքները 90 տոկոսով ավարտված են, 10 տոկոսը կարող են ավարտել արձանախմբի տեղափոխությունից հետո. Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

«Մերգելյանի այգու հատված է տեղափոխվելու «Լեռնեցիների պարը» արձանախումբը, որն այս պահի դրությամբ Դվին հյուրանոցի հարակից տարածքում է, կարևոր է, որ այդ ընթացքը նույնպես կարողանանք գրագետ ապահովել»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանին զեկուցվեց, որ նախագիծը ՏԿԵՆ է ուղարկվել, շահագրգիռ մարմինների կարծիքներից հետո շտկումներ են արվել, ապա նախագիծը նորից ուղարկվել է ՏԿԵՆ։

«Կարծում եմ՝ սեպտեմբերին կարող ենք ծառատունկ իրականացնել, դրանով էլ կարելի է այգու բացումն իրականացնել»,- ասաց Ավինյանը։