«Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովի կալանքի ժամկետը երկարաձգվել է:
Կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որից հետո դատավորը պետք է կա՛մ ազատի, կա՛մ մեղադրանք առաջադրի, հայտնել է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։
Պավել Դուրովը շաբաթ օրն էր ձերբակալվել Ֆրանսիայում։ Տեղական ժամանակով երեկ երեկոյան ժամը 20-ի սահմաններում երբ Ադրբեջանից եկել է անձնական ինքնաթիռով Լը Բուրժե օդանավակայան, բերման են ենթարկել: Գործարարին ուղեկցել են նաև թիկնապահն ու 1 կին։
Մեղադրվում է ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, հանցակցության, խարդախության, փողերի լվացման, կոծկման, TG-ում մանկապիղծ բովանդակության համար։ Գուցե մեղադրվի նաև ահաբեկչությանը նպաստելու համար։
Մինչև 20 տարվա ազատազրկում։ Դատարանի առջև կկանգնի որպես Ֆրանսիայի քաղաքացի։ Հետախուզական ծառայությունները կփորձեն ձեռք բերել քրեական համայնքների, պատժամիջոցների ներքո ընկերությունների, անհատների հետ կապված նամակագրությունները։ Պերսոնա նոն գրատա է հայտարարվել պետական ընկերությունների, անհատների կողմից։
Ազատ չի արձակվի մինչ դատը։ Ֆրանսիայի քաղաքացի է, փոխանակման, արտահանձնման ենթակա չէ։