Վնասներ՝ քամու հետևանքով․ փրկարարներն իրականացրել են ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ


Վնասներ՝ քամու հետևանքով․ փրկարարներն իրականացրել են ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ
Օգոստոս 26 09:16 2024

Օգոստոսի 25-ին, ժամը 20:58-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Մալաթիայի փողոցում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ծառը կոտրվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։