Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանի բանակը տարածաշրջանում կարևոր գործոն էր․ Հենրիխ Դանելյան


Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանի բանակը տարածաշրջանում կարևոր գործոն էր․ Հենրիխ Դանելյան
Օգոստոս 25 00:00 2024

Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին Հայաստանի բանակը տարածաշրջանում կարևոր գործոն էր: Նրա դիվանագիտությունը հաջողությամբ թելադրում էր խաղի կանոնները՝ ստիպելով նույնիսկ Բաքվի բռնապետին ընդունել, որ «մեզ փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»:

 

Այսօր, երբ մեր հայրենիքը բախվում է նոր մարտահրավերների, հարկավոր է վերագնահատել և վերականգնել այն արժեքները, որոնք ժամանակին ապահովում էին մեր երկրի անվտանգությունը:

Հնարավոր է մեր պատմական հայրենիքի վերականգնումը, և մենք պետք է միասին գործենք այդ երազանքը կյանքի կոչելու համար:

Հենց հիմա ներկայացնում եմ տեսանյութ, որն առաջին հայացքից կարող է երազանքի պես թվալ, սակայն այս պատկերը իրականում մենք ունեցել ենք, և ցավոք սրտի, այն ժամանակ չգնահատվեց: Դա այն իրականությունն է, որը տարիներ անց մեզ կարող է անհնար թվալ, բայց մենք գիտենք, որ դա եղել է հնարավոր և կրկին կարող է իրականություն դառնալ: