Սոչիում քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ վայէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ kp.ru-ի հաղորդմամբ, Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանը գործում է՝ կախված փաստացի եղանակային պայմաններից։
«Քամիների ուժեղացման և թռիչքների անվտանգությունն ապահովելու համար 20 ինքնաթիռների անձնակազմերը որոշել են տեղափոխվել այլընտրանքային օդանավակայաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինքնաթիռները մեկնել են Միներալնիե Վոդի, Ստավրոպոլ, Վլադիկավկազ, Գրոզնի և Էլիստա։
Սոչիի օդանավակայանը զգուշացրել է, որ հետադարձ չվերթների մեկնումը կհետաձգվի։ Ավիաընկերությունները ուղևորներին կտեղեկացնեն բոլոր փոփոխությունների մասին։ Ուղևորների հարմարավետության համար ուժեղացվել են օդանավակայանի բոլոր ծառայությունները