Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցների պնդումները, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Գլխավոր շտաբը «իրազեկ աղբյուրին» հղում անող (Fars) գործակալության հայտարարությունը կեղծիք է անվանել։
Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ ուղղաթիռում, որում նախագահն է եղել, երկու մարդ ավելի շատ է եղել, քան թույլատրվում է անվտանգության արձանագրություններով, հետևաբար, երբ օդաչուն նկատել է մառախուղը և փորձել է ուղղաթիռը բարձրացնել անհրաժեշտ բարձրության վրա, ուղղաթիռը չի ունեցել բավարար ձգողական հզորություն և մառախուղից առաջացած սահմանափակ տեսանելիության պայմաններում բախվել է լեռանը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին նախագահ Ռաիսիին, արտգործնախարար Աբդոլլահիանին, տեղական իշխանությունների ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» էր կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները մահացել էին։