Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան


Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան
Օգոստոս 20 21:31 2024

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կրուգի» հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած «Mercedes G500» և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։