Ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը կախված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Պուտինի այցի ընթացքում ընդունված փաստաթղթերը հաստատում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը, ասել է Ալիևը։
Ադրբեջանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես դաշնակիցներ և բարեկամներ, հավելել է նա։