Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկից ստացել է Cybertruck էլեկտրական պիկապ մեքենան և անձամբ փորձարկել է այն։
Կադիրովը Տելեգրամի իր ալիքում նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է ինքը փորձարկում Cybertruck-ը։ Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ այն ուղարկելու է հատուկ ռազմական գործողության գոտի։
«Շնորհակալություն, Իլոն։ Հրավիրում եմ քեզ Գրոզնի, կընդունեմ ամենաթանկագին հյուրի պես։ Չեմ կարծում, որ մեր ռուսական ԱԳՆ-ն դեմ լինի այդ այցին։ Եվ իհարկե, սպասում ենք քո նոր արտադրանքին, որը կնպաստին հաատուկ ռազմական գործողության ավարտին»,- գրել է Կադիրովը։